Որքա՞ն ձայն հավաքեց ծանրորդ Առաքել Միրզոյանը ԱԺ արտահերթ ընտրություններում
Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն ծանրորդ Առաքել Միրզոյանն Ազգային ժողովի 2018 թ. արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ընտրակարգով հավաքել է 2240 ձայն: ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է կուսակցությունների, դաշինքների ցուցակներում ընդգրկված թեկնածուներին կողմ քվեարկած քվեաթերթիկների ընդհանուր թիվը:
Առաքել Միրզոյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրված էր թիվ 6 ընտրատարածքում: «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակով նա որպես անկուսակցական 143-րդ համարն էր: