Որևէ մեկը իշխանության կողմից հարձակման չի ենթարկվել, ընտրության արդյունքներին խոչընդոտող որրևէ բան տեղի չի ունեցել. ԵԱՀԿ դիտորդ
Որևէ մեկը իշխանության կողմից հարձակման չի ենթարկվել, ընտրության արդյունքներին խոչընդոտող որրևէ բան տեղի չի ունեցել: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտարարեց ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող և առաջնորդ Պետեր Օսուսկին: Ներկայացնելով նախնական եզրակակացությունը՝ նա նշեց, որ դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցակցվել են հիմնարար ազատությունների պահպանմաբ, վայելել են հանրության լայն շրջանակների վստահությունը:
«Կանխամտածված ընտրախախտումների, այդ թվում՝ ընտրակաշառքի և ընտրողների վրա ճնշումների ընդհանուր բացակայությունը իրական մրցակցության հնարավորություն է ընձեռել: Չնայած կարճ ժամկետներին՝ ընտրությունները լավ էին կազմակերպված: Ընտրությունների օրն ընթացել է հանգիստ և խաղաղ, որի բոլոր փուլերը դրական են գնահատվել դիտորդների կողմից»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ մի խնդիր կա միայն, որը մտահոգություն է առաջացրել: Ըստ նրա՝ քարոզարշավի ֆինանսավորման ամբողջականությունը խաթարվել է կարգավորման, հաշվետվողականության և թափանցիկության պակասի պատճառով: