Huawei-ի ֆինանսական հարցերով տնօրենը խնդրել է ազատ արձակել իրեն առողջական վիճակի պատճառով
Կանադայում ձերբակալված Huawei չինական ընկերության ֆինանսական հարցերով տնօրեն Մեն Վանչժոուն խնդրել է իշխանություններից ազատել իրեն կալանքից՝ առողջական վիճակի վատացման պատճառով: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Մենը շարունակում է պայքարել գրավի դիմաց կալանքից ազատվելու հնարավորության համար: Նրան ԱՄՆ-ին արտահանձնելու հարցի դիտարկման ժամանակ Մենը խնդրել է դատարանին ազատ արձակել իրեն, քանի որ ստիպված է զարկերակային բարձր ճնշման համար դիմել բժշկի:
Կնոջ փաստաբանները պահանջում են նրան ազատ արձակել այն հիմքով, որ նա անշարժ գույք ունի երկրի տարածքում: Նշվում է, որ Մենը վերջին 15 տարիներին բնակվել է Կանադայում, այնտեղ է սովորում նրա դուստրը:
Huawei-ի հիմնադրի դուստրը՝ ընկերության ֆինանսական հարցերով տնօրենը, ձերբակալվել է Կանադայում դեկտեմբերի 1-ին: Նրան մեղադրում են ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները խախտելու մեջ: