Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին բեռնատար է այրվել
Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին՝ հիվանդանոցի մոտակայքում, այրվում է բեռնատար ավտոմեքենա, հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին այրվում է «SCANIA» մակնիշի բեռնատար ավտոմեքենա (վարորդը՝ Ջալի Զենեդ Ասքյար, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:42-ին, մարվել՝ 18:50-ին: Այրվել է բեռնատարի հետևի անվադողերի հատվածը: