Արամ Ավագյանի մենամարտը չի կայանա
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արամ Ավագյանը դեկտեմբերի 15-ին Վորոնեժում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում պետք է մենամարտեր ուզբեկ Բեկսուլթան Ռաուշանովի հետ: Հայ բռնցքամարտիկի առողջական խնդիրների պատճառով մենամարտը չի կայանա: Արամ Ավագյանը հաջորդ մենամարտը կանցկացնի 2-3 ամիս անց: