ԿԸՀ-ն հաստատեց ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների արձանագրությունը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կազմեց երեկ՝ դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունը, որը միաձայն հաստատվեց ԿԸՀ արտահերթ նիստում:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ դեկտոմբերի 10-ին՝ 08.00-ի դրությամբ արդեն ավարտվել է ընտրական հանձնաժողովների կողմից քվեարկության արդյունքների տվյալների մուտքագրումը համակարգիչ, ըստ այդմ, կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների միջև ընտրողների քվեներն ունեն հետևյալ տեսքը.
ՀՀԿ-ն ստացել է 4,7 տոկոս կամ 59068 ձայն,
«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցություն՝ 0,68 տոկոս կամ 8533 ձայն,
ՀՅԴ` 3,89 տոկոս կամ 48822 ձայն,
«Իմ քայլը» դաշինք՝ 70,44 տոկոս կամ 884849 ձայն,
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն` 6,37 տոկոս կամ 80049 ձայն,
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը` 0,51 տոկոս կամ 6460 ձայն,
«Ազգային առաջընթաց» կուսակցություն` 0,33 տոկոս կամ 4122 ձայն,
«Մենք» դաշինք` 2 տոկոս կամ 25174 ձայն,
«Օրինաց երկիր» կուսակցություն` 0,99 տոկոս կամ 12390 ձայն,
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն` 1,82 տոկոս կամ 22868 ձայն,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` 8,27 տոկոս կամ 103837 ձայն: