Գյումրիում վնասել են Նիկոլ Փաշինյանի արձանը (լուսանկար)
Վնասել են վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի արձանը։
Այն տեղադրվել էր Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին՝ այս տարվա սեպտեմբերին։ Այն խորհրդանշում է Փաշինյանի սկսած քայլարշավը, որից հետո տեղի ունեցավ հեղափոխություն:
Տեսախցիկն օրերս ֆիքսել է, որ արձանը վնասված է. թալանել են արձանի «ոտքը»։
Լուսանկարները՝ News.am -ի