Հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը պարտություն է կրել աշխարհի հավաքականի կազմում
Մոսկվայում երեկ կայացել է բռնցքամարտի երեկո. Ռուսաստանի հավաքականն ընդդեմ աշխարհի:
Աշխարհի հավաքականի կազմում հանդես է եկել նաև բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը:
Հայ բռնցքամարտիկն ուժերն է չափել ռուս Ալեքսեյ Մազուրի հետ, սակայն պարտվել կողմնակալ մրցավարության արդյունքում:
5-ռաունդանոց մենամարտում հայ մարզիկն անընդհատ ունեցել է բացահայտ առավելություն, սակայն մրցավարները հաղթանակը շնորհել են Մազուրին:
Արդյունքում, Ռուսաստանի հավաքականը 6:2 հաշվով հաղթել է աշխարհի ընտրանուն: