«Անկախ դիտորդի» ներկայացուցիչները կատարել են 150-ից ավել գրառում՝ կապված տարբեր բնույթի խախտումների հետ
«Անկախ դիտորդի» ներկայացուցիչները գրանցամատյաններում կատարել են 150-ից ավել գրառում՝ կապված տարբեր բնույթի խախտումների հետ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը:
«Տեղամասերի 14 տոկոսում հաշվարկը սկսվել է տեսախցիկի տեսադաշտից դուրս։ Բոլոր դեպքերի մասին տեղեկացվել են տարածքային հանձնաժողովները, որից հետո այդ տեղամասերից կեսում խնդիրը լուծվել է՝ հաշվարկը տեղափոխվել է տեսախցիկի տեսադաշտ (ինչպես պահանջում է օրենսգիրքը)»,-գրել է նա։