Չինաստանը չեղարկել է Կանադայի պատվիրակության հետ առևտրային բանակցությունները
Չինական Huawei ընկերության ֆինանսական հարցերով տնօրեն Մեն Վանչժոուի ձերբակալման պատճառով Չինաստանը չեղարկել է բանակցությունները Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի առևտրային պատվիրակության հետ: Այս մասին հաղորդում է CBC հեռուստաալիքը՝ հղում անելով Բրիտանական Կոլումբիայի աշխատանքի, առևտրի և տեխնոլոգիաների նախարար Բրյուս Ռալսթոնին:
Նրա խոսքով՝ չինական կողմը չեղարկել է նախատեսված հանդիպումը, որը պետք է կայանար երեքշաբթի՝ դեկտեմբերի 11-ին, Huawei-ի ֆինանսական հարցերով տնօրենի ձերբակալման կապակցությամբ «շարունակվող միջազգային դատավարությունների պատճառով»: Նախարարը նաև հավելել է, որ կանադական կողմը մտադիր է անել հնարավոր ամեն բան՝ մոտ ժամանակներում բանակցությունների անկացման վերաբերյալ համաձայնության գալու համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Չինաստանի փոխարտգործնախարար Լե Յույչենը ԱԳՆ է հրավիրել ԱՄՆ դեսպանին և բողոք հայտնել՝ կապված Huawei ընկերության ֆինանսական հարցերով տնօրեն Մեն Վանչժոուի ձերբակալման հետ: