Մահացել է Մաքսիմ Հակոբյանը
2018թ. դեկտեմբերի 9-ին՝ ժամը 20-ի սահմաններում, մահացել է Մաքսիմ Անուշավանի Հակոբյանը:
Մաքսիմ Հակոբյանը ծնվել է 1949թ. օգոստոսի 8-ին՝ Կապանի շրջանի Վերին Հանդ գյուղում:
1972 թվականից աշխատել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, սկզբում՝ էքսկավատորավարի օգնական, ապա՝ լեռնային վարպետ, հերթափոխի պետ, տեղամասի պետ, արտադրամասի գլխավոր ինժեներ, կոմբինատի գլխավոր ինժեների տեղակալ, աշխատանքի անվտանգության տեխնիկայի եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ, կոմբինատի գլխավոր ինժեներ:
1998թ. մայիսից գլխավորել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը:
Ձեռնարկության գլխավոր տնօրենի պաշտոնը վարել է մինչեւ 2014թ. հուլիս:
2002թ. Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգեւատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:
2004 թվականից «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի պատվավոր անդամ է եղել:
Երկու զավակի հայր էր: