«Իմ քայլը»` 393 ձայն, «Լուսավոր Հայաստան»՝ 25, ԲՀԿ-13. ամփոփվեցին էլեկտրոնային քվեարկության արդյունքները
Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղի ունեցավ արտահերթ նիստ, որի օրակարգում էր էլեկտրոնային քվեարկության արդյունքների ամփոփումը, արձանագրության ստորագրումը:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ ընդհանուր քվեարկողների թիվը եղել է 729, որից քվեարկել են 504-ը, 39-ը համարվել է անվավեր:
Այսպիսով, ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
«Հայաստանի Հանրապետական կուսակցություն»-9
«Քաղաքացու որոշում» - 3
«Հայ Յեղափոխական դաշնակցություն»- 11
«Իմ քայլը» դաշինք»- 393
«Լուսավոր Հայաստան»- 25
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն- 4
«Ազգային առաջընթաց» կուսակցություն-0
«Մենք դաշինք»- 0
«Օրինաց երկիր» կուսակցություն-1
«Սասնա Ծռեր» կուսակցություն- 6
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն- 13