Գյումրիի 32/22 ընտրատեղամասում առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է, երկրորդ տեղում ԲՀԿ-ն է
Գյումրիի 32/22 ընտրատեղամասում քիչ առաջ ամփոփվեցին ընտրությունների նախնական արդյունքները, առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է՝ 137 ձայնով։
Հանրապետական կուսակցությունը այս ընտրատեղամասում ստացել է 13 ձայն, ԲՀԿ՝ 36, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն՝ 9, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն՝3, ՀՅԴ՝ 5, «Մենք» դաշինքը՝ 4, իսկ մնացած ուժերը ստացել են մեկ կամ երկու ձայն։