Նարկոբարոն Պաբլո Էսկոբարի դաշնակիցը փախուստի է դիմել հիվանդանոցից
Նարկոբարոն Խորխե Ռոկա Սուարեսը՝ Ծղոտե գլխարկ մականունով, փախուստի է դիմել Բոլիվիայի հիվանդանոցներից մեկից, որտեղ իրեն տեղափոխել էին բանտից առողջական խնդիրներ ունենալու պատճառով, գրում է Pagina Siete-ն: Սուարեսը ԱՄՆ բանտում անցկացրել է շուրջ 35 տարի: Այս տարի նրան տեղափոխել էին Բոլիվիա, որտեղ նա պետք է իր պատիժը կրեր ևս 15 տարի:
Ինչպես հայտնում է Nuevo Dia-ն, Սուարեսը եղել է կոլումբիական «Մեդելինա» կարտելի մատակարարը և նարկոբարոն Պաբլո Էսկոբարի համախոհը:
Նշվում է, որ դատարանը թույլ էր տվել Սուարեսին գտնվել հիվանդանոցում մոտ 10 օր՝ ոստիկանության վերահսկողության ներքո:
«Ցավոք, մենք պիտի հաստատենք այս մարդու փախուստի մասին լուրը, երեկ նա լքել է հիվանդանոցի տարածքը, և այժմ մենք չգիտենք թե նա որտեղ է»,- հայտնել են իրավապահները: