Վանաձորի մի շարք տեղամասերում ընտրողներն ակնհայտ հրահանգավորված գործողություններ են իրականացնում. ՀՀԿ
Վանաձոր քաղաքի մի շարք ընտրական տեղամասերում ընտրողները վստահված անձանց ներկայությամբ ակնհայտ հրահանգավորված գործողություններ են իրականացնում: Այս մասին հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա նշեց, որ, մասնվորապես, ընտրողները մի ձեռքում պահում են 4-րդ համարի քվեաթերթիկը, մյուսում՝ մնացած քվեաթերթիկների փաթեթը, իսկ այնուհետև մոտենալով քվեախցիկին՝ վստահված անձանց տեսադաշտում մնալով ակնառու կերպով պահված քվեաթերթիկների փաթեթը գցում են չօգտագործված քվեաթերթիկների հատված եւ հետո կատարում արդեն հայտնի քվեարկությունը: