ՀՅԴ թեկնածու Իշխան Սաղաթելյանի նկարով ավտոմեքենան կայանած է եղել ընտրատեղամասի մոտակայքում
Թիվ 8 ընտրատարածքն ընդգրկող Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի 19/03 ընտրատեղամասի մոտակայքում ՀՅԴ կուսակցության պատգամավորության թեկնածու Իշխան Սաղաթելյանի նկարով ավտոմեքենա է կայանած եղել։
Մեզ հաջողվեց պարզել, որ մեքենան պատկանում է ՀՅԴ վստահված անձ Գաբրիելյան Անդրանիկին։ Գրում է Hetq.am-ը:
«Ես չգիտեի, որ դա օրենքով արգելված է»,- նշեց Անդրանիկը։
Վերջինս մեր դիտարկումից հետո անմիջապես հեռացրեց պաստառը ավտոմեքենայից։
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: