Վիճաբանություն՝ Ճամբարակի 20/24 ընտրական տեղամասում
Քիչ առաջ կարճատև վիճաբանություն եղավ Ճամբարակի 20/24 ընտրական տեղամասում։ Այստեղ բավականին շատ են քվեարկողին օգնելու համար գրանցվողները, ինչն առաջացրեց հանձնաժողովի անդամներից մեկի զայրույթը։
Դիմելով նախագահին` նա ասաց. «Ով գալիս ա օգնելու գրանցո՞ւմ եք»։ Ի պատասխան նախագահը նշեց, որ իրեն եթե դիմեն ինքը նկատի կունենա։ Բանն այն է, որ այստեղ օգնում են ոչ միայն տարեցներին, այլև երիտասարդներին։
Ընտրողներից մեկը պարզաբանեց, թե ինքը կարդալ չգիտի: Իսկ մյուսն ընդհանրապես ոչինչ չասաց, թե ինչու է իրեն օգնություն անհրաժեշտ։ Արդյունքում երիտասարդ աղջիկը քվեարկեց ինքնուրույն, իսկ նրան օգնության եկած տղան դուրս եկավ տարածքից: Ի դեպ տարածքում քաղաքացիներից շատերն այնքան էլ լավ չեն տիրապետում քվեարկության ընթացքին։