ՀՅԴ-ն առայժմ դրական է գնահատում ընտրությունների ընթացքը
Ընտրությունների ընթացքը ես առայժմ դրական եմ գնահատում, քանի որ լուրջ խախտումների մասին տեղեկություններ չունենք: Այս մասին դեկտեմբերի 9-ին քվեարկությունից հետո ասաց Արմեն Ռուստամյանը, որը գլխավորում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող ՀՅԴ նախընտարական ցուցակը:
Նրա խոսքով՝ տարբեր հարցերով նպատակաուղղված հայտարարություններ են կատարվել, նույնիսկ կաշառատվության հարցով: «Բայց մենք հույս ունենք, որ իրավապահ մարմինները ընտրական գործընթացին այնպես կհետեւեն, որպեսզի այս՝ մեծ հույսեր արթնացնող ընտրություններն իրենց որակով աննախադեպ դառնան»,- հայտարարեց Ռուստամյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում դեկտեմբերի 9-ին ընթանում են արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Խորհրդարանում մանդատ ստանալու համար պայքարում են 2 դաշինք եւ 9 կուսակցություն: