Հանձնաժողովի նախագահը սպառնացել է եւ փորձել է դուրս հրավիրել խախտումներ հայտնաբերեծ դիտորդին
Երեւանի 6/8 տեղամասային ընտրական կենտրոնում հանձնաժողովի նախագահը խոչընդոտել է «Անկախ դիտորդի» ներկայացուցչի աշխատանքը, երբ դիտորդն արձանագրել է բաց քվերակության դեպք, ընտրատեղամասում՝ ընտրողների եւ դրսում՝ մեքենաների կուտակումներ, եւ հանձնաժողովի նախագահին առաջարկել արձանագրել եւ վերացնել խախտումները: Այս մասին նշում է «Անկախ դիտորդ» կազմակերպությունը ներկայացնելով ժամը 13-ի դրությամբ իր արձանագրած ընտրախախտումները:
Նշվում է, որ դրան ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահը սպառնացել է դուրս հրավիրել դիտորդին ու վիրավորական արտահայտություններ է հնչեցրել նրա հասցեին:
«Տեղամասային կենտրոնից դիտորդին հեռացնելը կանխվել է Տարածքային ընտրական հանձնաժողովին ահազանգելուց հետո. դիտորդին հեռացնելու որոշումը վերացվել է եւ չի կատարվել:
Վայոց Ձորի մարզի Մալիշկա գյուղի 36/29 տեղամասային ընտրական կենտրոնից 10 մետր հերավորության վրա առկա է «Իմ քայլը» դաշինքի քարոզչական պաստառ»: