6/08 ընտրատեղամասում ՏԸՀ նախագահը վիրավորել ու փորձել է հեռացնել «Իրազեկ քաղաքացիների միավորման» դիտորդին. Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ 6/08 ընտրատեղամասում ՏԸՀ նախագահը վիրավորել ու փորձել է հեռացնել իրենց դիտորդին։
«Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ դիտորդը մատնանշեց կուտակումն ու բաց քվեարկությունը»,-մանրամասնել է Դանիել Իոաննիսյանը: