Քանի քաղաքացի է մասնակցել ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությանը Ժամը 11.00-ի դրությամբ
Մինչև ժամը 11.00-ն ԱԺ արտահերթ ընտրություններին քվեարկությանը մասնակցել է ընտրողների 7,76 տոկոսը: Այս մասին այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հայտնեց ԿԸՀ նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը:
«Ընտրելու իրավունք ունի 2, 592, 479 քաղաքացի, որոնցից մինչև ժամը 11-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 201250 քաղաքացի կամ ընտրողների 7, 76 տոկոսը»,-ասաց նա:
Այսպիսով, ընտրական տարածքում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը թիվ 1 ընտրատարածքում կազմել է 200,915 որոնցից ընտրության մասնակցել է 16,088-ը, այսինքն՝ 8,01 տոկոսը:
Թիվ 2-ում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից մասնակցել է 16,209-ը, ընդհանուր առմամբ՝ 7,59 տոկոսը:
Թիվ 3-ում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից մասնակցել է 19 278, ընդհանուր առմամբ՝ 8,56 տոկոսը:
Թիվ 4 - քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից մասնակցել է 15,219-ը, այսինքն՝ 7,24 տոկոսը:
Թիվ 5 - քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիներից մասնակցել է 17, 586 -ը, կամ 7,94 տոկոսը:
Թիվ 6- քվեարկելու իրավունք ունեցող անձանցից մասնակցել է 15,049 -ը, այսինքն՝ 6,42 տոկոսը։
Թիվ 7- քվեարկելու իրավունք ունեցող անձանցից մասնակցել է 9771 -ը, այսինքն՝8,30 տոկոսը:
Թիվ 8- քվեարկելու իրավունք ունեցող անձանցից մասնակցել է 14,950-ը, այսինքն՝ 7,82 տոկոսը:
Թիվ 9- քվեարկելու իրավունք ունեցող անձանցից մասնակցել է 18,063–ը, այսինքն՝ 7,61 տոկոսը:
Թիվ 10- քվեարկելու իրավունք ունեցող անձանցից մասնակցել է 18,285-ը, այսինքն՝ 7,62 տոկոսը:
Թիվ 11- քվեարկելու իրավունք ունեցող անձանցից մասնակցել է 13,656 -ը, այսինքն՝ 5,94 տոկոսը:
Թիվ 12- քվեարկելու իրավունք ունեցող անձանցից մասնակցել է 16,483-ը, այսինքն`19 տոկոսը:
Թիվ 13- քվեարկելու իրավունք ունեցող անձանցից մասնակցել է 10,613–ը, այսինքն՝ 9,76 տոկոսը: