22/26 ընտրատեղամասում տեխնիկական խնդիր է եղել. քվեարկությունը չի դադարեցվել
22/26 ընտրատեղամասում քվեարկությունը չի դադարեցվել: Այնտեղ չի եղել այնպիսի ընտրող, որը ստանա քվեաթերթիկների փաթեթ, որտեղից բացակայել է որևիցե համարի քվեաթերթիկ: Այս մասին ասաց ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանն` անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե քվեարկությունն այդ ընտրատեղամասում դադարեցել է փաթեթներում 4-րդ համարի քվեաթերթիկի բացակայության պատճառով:
«Տեխնիկական խնդիր է եղել, այդ պահին հանձնաժողովը տեղադրած չի եղել այդ քվեաթերթիկները: Դա անմիջապես ապահովվել է»,-ասաց Հակոբյանը:
Որևէ ընտրողի իրավունք չի խախտվել, ասաց նա: