Սա ապագայի ընտրություն է, քաղաքացու պատասխանատվությունը ցուցաբերելու պահը. Արմեն Սարգսյան
Երևանի 9/59 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքն է կատարել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նա շնորհավորել է հայ ժողովրդին ընտրությունների օրվա առթիվ՝ կոչ անելով անպայման գնալ ընտրատեղամասեր և մասնակցել ընտրությանը:
«Քանի որ ընտրությունը մեր ժողովրդի կարևորագույն իրավունքն է, հետևաբար սա տոն է, իսկ տոնը մեր ժողովուրդը պետք է նշի՝ գնալով ընտրատեղամաս և կատարելով ազատ և անկաշկանդ ընտրություն: Սա ապագայի ընտրություն է, քանի որ յուրաքանչյուրը պետք է մտածի իր ընտանիքի, երեխաների և այն պատասխանատվության մասին, որն ինքը կրում է: Սա քաղաքացու պատասխանատվությունը ցուցաբերելու պահն է»: