Սա լինելու է Հայաստանի պատմության մեջ արդար և աննախադեպ ընտրությունները, որի մեջ կհամոզվեք մի քանի ժամ հետո. Վանեցյան
Ես նշել եմ, որ սա լինելու է Հայաստանի պատմության մեջ արդար եւ աննախադեպ ընտրությունները, որի մեջ կհամոզվեք մի քանի ժամ հետո։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ԱԺ ընտրություններում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Քվեարկել եմ հանուն ազատ եւ անկախ Հայաստանի, որտեղ քաղաքացին է որոշելու՝ ով է լինելու իր իշխանությունը»,-ասաց նա:
Վանեցյանի խոսքով, այս պահին ողջ Հանրապետության տարածքում օպերատիվ իրավիճակը վերահսկվում է, ոչ մի արտառոց դեպքեր տեղի չեն ունեցել. «Բոլոր տեղամասերը ժամին բացվել են, եղել են 1-2 դեպքեր, որ հոսանքազրկված են եղել, սակայն շատ արագ շտկվել են այդ հարցերը։ Այս պահին ընտրության ընթացքը նորմալ է եւ համոզված եմ, որ լինելու է նույն ձեւ»:
Անդրադառնալով ընտրակաշառքներին, Վանեցյանն ասաց. «Ընտրակաշառքի վերաբերյալ այս պահին որեւէ տեղեկություն չունենք, բայց բոլոր օպերատիվ ծառայություններ աշխատում են։ Եթե կլինի հանկարծակի ընտրակաշառքի դեպք, հավատացեք, որ թե մենք, թե ոստիկանությունն անմիջապես կարձագանքենք»։