Ավտովթար՝ Սյունիքի մարզում
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 01:55-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 16-րդ կմ-ին «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Մ. Ե., ծնված 1997 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 20 մ):
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Մ. Ե.-ն հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: