Միջազգային լրատվամիջոցները՝ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների մասին
Հայաստանում անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին հետևում են նաև միջազգային լրատվամիջոցները:
BBC-ն գրում է, որ այս ընտրությունները կարևոր փորձություն են Նիկոլ Փաշինյանի համար, ով ապրիլին իրականացրեց «թավշյա» հեղափոխությունը:
Los Angeles Times-ը ներկայացնում է Հայաստանում իշխանափոխությանը հաջորդած իրադարձությունները, Նիկոլ Փաշինյանի կառավարության անցած ուղին, ինչպես նաև այդ կառավարության հանդեպ քննադատությունները:
Deutche Welle պարբերականն իր հոդվածում անդրադառնում է ինչպես խորհրդարանական ընտրություններին, այնպես էլ ներկայացնում զրույց Նիկոլ Փաշինյանի հետ: