ԱԺ արտահերթ ընտրություններ. ուղիղ
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է: 08:00-ին բացվել են հանրապետությունում ձևավորված 2010 ընտրական տեղամասերը: 2010 ընտրական տեղամասից 1500-ից կապահովվի ուղիղ հեռարձակում: ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընտրողների ընդհանուր թիվն է` 2.573.779:
Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ. «Իմ քայլը» դաշինք, ԲՀԿ, «Ազգային առաջընթաց» կուսակցություն, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն, «Սասնա Ծռեր» կուսակցություն, ՕԵԿ, «Մենք» դաշինք, ՀՅԴ, «Լուսավոր Հայաստան» կուսակցություն, ՀՀԿ, «Քաղաքացու որոշում» կուսակցություն:
Կուսակցությունների համար անցողիկ շեմ է համարվում 5 տոկոսը, դաշինքների համար` 7-ը: