Այսօր ԱԺ արտահերթ ընտրություններ են
Այսօր ԱԺ արտահերթ ընտրություններ են։ Ընտրատեղամասերը կբացվեն 08․00-ին և կփակվեն 20․00-ին։ Հայաստանի 13 ընտրական տարածքներում, ըստ ընտրողների ռեգիստրի, քվեարկելու իրավունք ունի 2 միլիոն 573 հազար 779 մարդ:
Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ հայտ է ներկայացրել 8 միջազգային կազմակերպություն, այդ թվում՝ ԵԱՀԿ, ԵԽԽՎ, ԱՊՀ և Եվրոպական խորհրդարանի դիտորդական խմբերը։
Քվեարկության ընթացքը լուսաբանելու համար հավատարմագրվել է 32 օտարերկրյա և 70 տեղական զանգվածային լրատվամիջոց: