Մուսուլմանական երկրում առաջին անգամ կաթոլիկ հոգևորականների են սրբադասել
Կաթոլիկ եկեղեցին սրբերի շարքն է դասել Ալժիրի քաղաքացիական պատերազմում զոհված 19 կաթոլիկ հոգևորականի: Այս մասին հայտնում է BBC News-ն՝ նշելով, որ սա առաջին նմանօրինակ միջոցառումն է մուսուլմանական երկրում:
Սրբադասված վանականների մեծամասնությունը ֆրանսիացիներ էին, որոնց թվում 7 քահանա, մեկ արքեպիսկոպոս: Միջոցառումը տեղի է ունեցել մայրաքաղաք Ալժիրից արևմուտք ընկած Օրան քաղաքում:
Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր ուղերձում հույս է հայտնել, որ դա «կամոքի անցյալի վերքերն ու համատեղ կյանքի ու հանդիպումների նոր դինամիկա կստեղծի»:
Ալժիրում 1991-2002 թվականներին իսլամիստների և կառավարության միջև տեղի ուենցած պատերազմի հետևանքով շուրջ 200 000 մարդ է մահացել: