«Արսենալ»-ը հաղթեց
Ֆուտբոլի Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի շրջանակներում «Արսենալ»-ը սեփական դաշտում հյուրընկալել էր «Հադերսֆիլդ»-ին:
Առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով: Երկրորդ խաղակեսում 83-րդ րոպեին Լուկաս Տորեյրան գնդակն ուղարկեց հակառակորդի դարպասը: Հանդիպումն ավարտվեց՝ 1:0: «Զինագործները» շարունակում են անպարտելության շարքը:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէր, նա փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսի սկզբնամասում:
16-րդ տուրից հետո «Արսենալ»-ը մրցաշարային աղյուսակում բարձրացավ՝ 34 միավորով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը: