Փարիզում անցկացվող բողոքի ցույցի ժամանակ տուժել է «ՌԻԱ Նովոստի» թղթակիցը
Փարիզում անցկացվող բողոքի ցույցերի ժամանակ ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել, ինչից տուժել է նաև «ՌԻԱ Նովոստի» գործակալության թղթակից Վիկտորյա Իվանովան:
«Ես աշխատում էի ոստիկանական շարասյան մոտակայքում, երբ անկարգություններին ի պատասխան ոստիկանությունը գազ տարածեց: Ես պաշտպանիչ միջոց ունեմ՝ դիմակ, սաղավարտ և աչքի կաթիլներ: Ինձ նորմալ եմ զգում, ինչպես կարող է զգալ իրեն մարդը գազից հետո», - ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ասել է իրենց թղթակիցը: