Վաղը քվեարկությունն ուղիղ կհեռարձակվի 1500 ընտրատեղամասից․ ԿԸՀ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում գործարկվել է «Ուղիղ հեռարձակում տեղամասերից» նշագրմամբ հղում։ Այս մասինհայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից։
Այդ հղմամբ կարելի է միաժամանակյա համացանցային հեռարձակմամբ ուղիղ ժամանակային ռեժիմում հետևել դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների թվով 1500 ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացին։