Ավիավթարից զոհված օդաչուների հուղարկավարությունը Եռաբլուրում. ուղիղ
Այս պահին ընթանում է ավիավթարից զոհված օդաչուների հուղարկավարությունը Եռաբլուրում:
Հիշեցնենք, որ Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10.20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ: Ավիավթարը տեղի է ունեցել Մարալիկի տարածաշրջանում՝ լեռներում։ Վթարի հետևանքով զոհվել են երկու օդաչուները՝ փոխգնդապետ Բաբայան Արմենն ու մայոր Մանուկյան Մովսեսը։