Իլոն Մասքի խոսքով՝ ինքը ուղիղ եթերում մարիխուանա չի օգտագործել
Գործարար Իլոն Մասքը հայտարարել է, որ երբեք ուղիղ եթերում մարիխուանա չի օգտագործել և անգամ չգիտի՝ ինչպես դա ճիշտ անել: Այս մասին նա հայտարարել է CBS-ի հետ հարցազրույցում:
«Յուրաքանչյուրը, ով դիտել է եթերը, կարող է հաստատել, որ ես գաղափար անգամ չունեմ՝ ինչպես մարիխուանա օգտագործել: Անկեղծ ասած, ես դա անել չեմ կարողանում»,-հայտարարել է Մասքը:
Ձեռներեցը նշել է, որ իր արտասովոր վարքն իմպուլսիվ բնավորության արդյունք է: Նրա խոսքով՝ դա արտահայտվում է սոցկայքերի իր գրառումներում:
«Մեկն ինքնարտահայտվում է իր մազերն օգտագործելով, իսկ ես օգտագործում եմ իմ Twitter»,-նկատել է նա: