Վախճանվել է Կոլումբիայի նախկին նախագահը
Դեկտեմբերի 7-ին Բոգոտայի հիվանդանոցներից մեկում կյանքին հրաժեշտ է տվել Կոլումբիայի նախկին նախագահ Բելիսարիո Բետանկուրը, փոխանցում է El Universal պարբերականը:
Պարբերականի տվյալներով՝ 95-ամյա Բետանկուրը հիվանդանոց է տեղափոխվել դեկտեմբերի 6-ին: Պատճառը երիկամների հիվանդության հետևանքով առաջացած բարդություններն են:
Բելիսարիո Բետանկուրը Կոլումբիայի նախագահ է եղել 1982-1986-ին: