Նախագահն Ուկրաինա է մեկնել սովորական չվերթով՝ էկոնոմ դասով
Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն Ուկրաինա է մեկնել սովորական չվերթով՝ էկոնոմ դասով, այս մասին գրում է korrespondent.net-ը:
«Մեկնում ենք Ուկրաինային աջակցելու», - Facebook-ի իր պաշտոնական էջում գրել է Գրիբաուսկայտեն լիտվերեն ու ուկրաիներեն լեզուներով:
Էջում հրապարակված նկարում երևում է, որ նախագահը ճամփորդում է էկոնոմ դասով՝ նստած լինելով այլ ուղևորների հետ:
Գրիբաուսկայտեի Կիև պաշտոնական այցի ընթացքում նախատեսված է նրա հանդիպումը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ՝ երկու երկրների նախագահների խորհրդի նիստի շրջանակում: