«Արարատը» նորեկ ունի
Երևանի «Արարատը» նորեկ ունի: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Երևանյան ակումբը պայմանագիր է կնքել 22-ամյա կիսապաշտպան Ռազմիկ Հակոբյանի հետ:
Հակոբյանի վերջին ակումբը եղել է «Ալաշկերտը»:
Ֆուտբոլիստը հանդես է եկել նաև Հայաստանի Մ21 հավաքականի կազմում: