Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է. Արթուր Վանեցյան
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է դատարանի որոշմամբ: «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում այս մասին ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Որքան գիտեմ՝ նա գտնվում է Երևանի Կենտրոն քրեակատարողական հիմնարկում»,- ասաց Վանեցյանը:
Հարցին, թե արդյոք տեղյակ է՝ քննիչն այցելե՞լ է Ռոբերտ Քոչարյանին, ԱԱԾ տնօրենը պատասխանեց՝ տեղյակ չէ: