Պատրաստ եմ օգնել հայկական ֆուտբոլին և համագործակցել. Խինես Մելենդես
Իսպանացի հանրահայտ մարզիչ Խինես Մելենդեսը Երևանում սեմինար է անցկացրել հայաստանցի 40 մարզիչների հետ`քննարկելով ժամանակակից ֆուտբոլի զարգացման միտումները:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հրավերով Երևանում գտնվող Խինես Մելենդեսը իսպանական ֆուտբոլի վերջին 20 տարիների զարգացման ծրագրի համահեղինակներից է:
Մարզչական կրթության ոլորտում աշխատելուց բացի, նա գլխավորել է Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականները, որոնց հետ հասել է ֆուտբոլի պատմության ընթացքում բացառիկ հաջողությունների` իր թիմերի հետ 6 անգամ դառնալով Եվրոպայի չեմպիոն (Մ-17, Մ-19):
ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում Մելենդեսը խոսել է անցկացրած սեմինարի, Հայաստանից իր տպավորությունների, ՀՖՖ ենթակառուցվածքների և հայկական ֆուտբոլի հեռանկարի մասին: