Քոչարյանն ինքնուրույն գնացել է ԱԱԾ-ում գտնվող քրեակատարողական հիմնարկի մոտ՝ չսպասելով քննիչին․ պաշտպան
«Պարոն Քոչարյանը, չսպասելով մինչև դատարանը կուղարկի քննիչին, իսկ քննիչը որոշումով հանդերձ կգա իր հետևից, ինքը որոշեց ինքնուրույն գնալ ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։
Տվյալ պահին ինքը էնտեղ է, իսկ քննիչը դեռ չի եկել համապատասխան որոշմամբ։ Պարոն Քոչարյանը հիմա քրեակատարողական հիմնարկի մոտ սպասում է, մինչև քննիչը կգա, դատարանի համապատասխան որոշումը կբերի»։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գտնվելու վայրի մասին հարցին քիչ առաջ ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց նրա պաշտպաններից Հայկ Ալումյանը։
Պաշտպանը ասաց, որ ինքը չգիտի՝ եթե Քոչարյանը այնտեղ չլիներ, կցանկանա՞ր ինքնուրույն մասնակցել ասուլիսին, թե ոչ։