Լուկաշենկոյի հետ խոսակցությունն ինձ բավարարեց․ Փաշինյան
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանում ԵԱՏՄ գագաթնաժողովի ընթացքում հանդիպել է նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ու բացատրություն պահանջել նրանից։ Այս մասին ինքը՝ Փաշինյանը, քիչ առաջ հայտնել է լրագրողների հարցերին պատասխանելիս։
Փաշինյանը, սակայն, հրաժարվել է խոսել Լուկաշենկոյի հետ զրույցի մանրամասներից։
«Եթե ես իրան մեղադրում եմ փակ նիստի բովանդակությունը բացահայտելու մեջ, կարծում եմ՝ ճիշտ չի լինի, որ ես ինքս էլ …», – ասաց Փաշինյանը։
«Բավարարե՞ց պատասխանը կամ բացատրությունը Ձեզ», – Փաշինյանին պարզաբանող հարց տվեց լրագրողը։
«Դե, խոսակցությո՛ւնը ինձ բավարարեց», – խոսքը եզրափակեց Փաշինյանը։