Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև զրույց է եղել
Ռուսաստանում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս տեղեկատվության հավաստիությունը ճշտելու համար Operativ. am - ը զրուցեց վարչապետի խոսնակ՝ Արման Եղոյանի հետ:
«Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները քննարկել են երկու երկրներում պահվող քաղաքացիների փոխանակման հարցը:
Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը զրուցել են բանակցային գործընթացից»,- մեզ հետ զրույցում ասաց Արման Եղոյանը: