Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն դեկտեմբերի 9-ին կաշխատի հատուկ ռեժիմով
ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը՝ դեկտեմբերի 9-ին, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) «Թեժ գիծը» և Արագ արձագանքման խումբը կաշխատեն հատուկ ռեժիմով։ Այս մասին հայտնում են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեից:
Կոմիտեն կոչ է անում խնդիրների առաջացման դեպքում զանգահարել ԽԱՊԿ թեժ գծին՝ 011 53 38 95, 093 10 70 85, 094 59 30 20 հեռախոսահամարներով, կամ գրել էլեկտրոնային նամակ ([email protected] հասցեին) կամ ԽԱՊԿ-ի ֆեյսբուքյան էջին հետևյալ հղմամբ: