Երկրաշարժի փորձությունը հաղթահարելով` հայ մարդը շարունակեց ապրել, արարել, կառուցել. Ավինյան
Երկրաշարժի փորձությունը հաղթահարելով` հայ մարդը շարունակեց ապրել, արարել, կառուցել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:
«Այսօր լրանում է Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30 տարին: Բնության արհավիրքը ավելի քան 25 000 մարդու կյանք խլեց, իսկ հարյուր հազարավորներն անօթևան մնացին: Սակայն, գյումրեցին, սպիտակցին, վանաձորցին, ստեփանավանցին, հայ մարդը հաղթահարեց այդ մեծ փորձությունը, շարունակեց ապրել, արարել, տուն կառուցել, ընտանիք կազմել, շենացնել Հայաստանը և պայքարել իր իրավունքների համար, և իր օրինակով ցույց տվեց, որ որևէ ուժ աշխարհում չի կարող հաղթել ազատության, երջանկության ու արժանապատվության ձգտող անհատին»,- գրել է նա: