«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է նոր մարզչի համար 45 միլիոն եվրո վճարել
«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը հետաքրքրված է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում «Տոտենհեմի» մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին նշանակելու հարցում: «Յունայթեդում» դժգոհ են Ժոզե Մոուրինյոյի աշխատանքից:
News.ru-ն գրում է, որ մանչեսթերյան թիմի ղեկավարները պատրաստ են մեծ ծախսերի, Պոչետինոյի հրաժարագինը մոտ 45 միլիոն եվրո է: Արգենտինացի մասնագետը «Տոտենհեմի» հետ 5 տարվա պայմանագիր ունի:
Իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» Մոուրինյոյին առանց փոխհատուցման կարող է հրաժեշտ տալ խաղաշրջանի ավարտին, եթե թիմը դուրս մնա առաջին քառյակից: Ներկայումս «Յունայթեդը» 8-րդ հորիզոնականում է, չորրորդ տեղի թիմին զիջելով 8 միավոր: