Իբրահիմովիչի վերադարձը «Միլան» չի կայանա
Ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի վերադարձն իտալական «Միլան», ամենայն հավանականությամբ, չի կայանա:
Football Italia-ի համաձայն՝ կողմերն անսպասելիորեն չեն կարողացել փոխհամաձայնության գալ: «Միլանն» արդեն սկսել է փնտրել հարձակման գիծն ուժեղացնելու այլընտրանքային տարբերակներ:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ 37-ամյա ֆուտբոլիստը համաձայնել է 6 ամսվա պայմանագիր կնքել իր նախկին ակումբի հետ։
Իբրահիմովիչը «Միլանում» խաղացել է 2010-2012-ը՝ դառնալով Իտալիայի չեմպիոն ու սուպերգավաթակիր։ Նա 2018 թվականից է հանդես գալիս «Լոս Անջելես Գելաքսիում», որի կազմում MLS-ի կանոնավոր առաջնությունում մասնակցել է 27 խաղի, դարձել 22 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ։