«Միլան»-ը պատրաստ է աստղաբաշխական աշխատավարձ վճարել Ֆաբրեգասին
«Միլան»-ը մոտ է «Չելսի»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի տեղափոխությունն իրականացնելուն: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:
Իտալական ակումբն արդեն առաջարկ է կատարել իսպանացի ֆուտբոլիստին: «Ռոսոնրիներ»-ը պատրաստ են 31-ամյա խաղացողին տարեկան 4 միլիոն եվրո աշխատավարձ վճարել՝ կնքելով 2,5 տարի ժամկետով պայմանագիր: Սակայն «Չելսի»-ն Ֆաբրեգասի տրանսֆերի համար ոչ պակաս քան 12 միլիոն եվրո կպահանջի: