Ազգային ժողովում կրկին քվորում չի ապահովվել
Ազգային ժողովում վերջին նիստի օրն է: Նախորդ երեք նիստերը չեն կայացել քվորում չլինելու պատճառով: Խորհրդարանում այս պահին գրանցվել է 6 պատգամավոր: Քվորում ապահովելու համար անհրաժեշտ է, որ 53 պատգամավոր գրանցված լինի։ Ներկաները 1 րոպե լռությամբ հարգել են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը:
Հիշեցնենք` օրակարգում պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցն է: Այդ մասին միջնորդությամբ Աժ նախագահին է դիմել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այն հիմնավորմամբ, որ Արամ Հարությունյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու և անօրինական ճանապարհով ստացված գումարն օրինականացնելու մեջ: