Վթար Ճամբարակ-Ջիլ ավտոճանապարհին
Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 16։52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ-Ջիլ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ճամբարակ-Ջիլ ավտոճանապարհի 40-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդը` Հ. Մ., ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին:
Մինչև փրկարարների՝ կանչի վայր հասնելը, վարորդը և 2 ուղևոր քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից:
Փրկարարները վարորդին և ուղևորներ Կ. Մ.-ին (ծնված 1956 թ.) և Է. Ս.-ին (ծնվ.1978թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջիններս հոսպիտալացվել են Ճամբարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: