Շուշան Պետրոսյանը՝ պասիվ քարոզարշավ իրականացնելու մասին
ՀՀԿ–ի ընտրական ցուցակի 16–րդ համարը զբաղեցնող 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը նախընտրական այս փուլում աչքի չի ընկնում ակտիվ քարոզչությամբ։
«Որտեղ պետք է, մասնակցել եմ»,- պատասխանել է Շուշան Պետրոսյանը հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված իր պասիվությունը:
Դիտարկմանը, թե առաջին հայացքից կարծես չի մասնակցում քարոզչությանը, Պետրոսյանը արձագանքեց. «Ես իմ տարածքում, որտեղ առաջադրված եմ, մասնակցել եմ։ Եթե այլ հարցեր չունեք...»,– ասաց նա եւ անջատեց հեռախոսազանգը։
Հիշեցնենք, որ միայն նախընտրական քարոզարշավի մեկնարկին մամուլը հիշատակեց Պետրոսյանի անունը, երբ ՀՀԿ–ի մատուցած մատաղի ժամանակ երգել էր, դրանից հետո նախընտրական օրերին նրա մասին չի գրվել։ Շուշան Պետրոսյանը, բացի պասիվ քարոզարշավից, ի տարբերություն ՀՀԿ–ական իր գործընկերների, չի մասնակցում նաեւ դեբատների, լուսանկարներ եւ տեսանյութեր չի հրապարակում քարոզարշավից։